Here we go! Ռոմանոն հաստատեց Սպերցյանի տրանսֆերը 📸
«Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի «Ալ Ահլի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. սաուդյան ակումբը Հայաստանի ազգային հավաքականի տեղափոխության համար կվճարի 25 միլիոն դոլար։
Իտալական «Կոմոն» 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երբեք չի բանակցել «Կրասնոդարի» հետ։
Սպերցյանի «Ալ Ահլի» տեղափոխությանը մեծապես խթանել է ակումբի մարզական տնօրեն Պեդրո Բրասը, որը հայ ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է։ Սպերցյանը մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում գրում է, որ Սպերցյանը, «3+1» ձևաչափով պայմանագիր կստորագրի Ջիդան ներկայացնող ակումբի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն եվրո։ Նա նաև տարբեր բոնուսներ կստանա։
Սպերցյանը «Կրասնոդարի» համակարգում էր 2010 թվականից, որի հիմնական թիմում 185 խաղում խփել է 58 գոլ, կատարել 50 ասիստ։ Կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջաններում եղել է «Ցլերի» ավագը։ Նա ակումբի կազմում 2025թ. դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml