ԱԱ-2026. Կոլումբիան հաղթել է ԿԴՀ-ին` դուրս գալով 1/16 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի K խմբի երկրորդ տուրում Կոլումբիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմին։
«Լոս կաֆետերոսի» հաղթական գոլը 76-րդ րոպեին խփել է Դանիել Մունյոսը։
Հանդիպման հերոսներից էր աֆրիկյան հավաքականի դարպասապահ Լիոնել Մպասի-Նզաուն էր` կատարելով 8 սեյվ։
Նեստոր Լորենսոյի գլխավորած թիմը 6 միավորով խմբի առաջատարն է` ապահովելով տեղը փլեյ-օֆֆ-ում։ ԿԴՀ-ն 1 միավորով երրորդ տեղում է։
Խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը վաստակել է 4 միավոր, իսկ Ուզբեկստանը պարտվել է երկու խաղում էլ` եզրափակելով մրցաշարային աղյուսակը։
Երրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
- Կոլումբիա – Պորտուգալիա` 28.06, 3:30
- ԿԴՀ – Ուզբեկստան` 28.06, 3:30
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml