ԱԱ-2026. Ուրուգվայը չկարողացավ կոտրել Սաուդյան Արաբիայի դիմադրությունը 🎥
ԱԱ-2026-ի H խմբի առաջին տուրում Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի ազգային հավաքականները չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Ուրուգվայցիները հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում ունեին խաղային ու տարածքային հսկայական առավելություն, բայց չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։
Հանդիպման հերոս դարձավ Սաուդյան Արաբիայի հավաքականի դարպասապահ Մոհամեդ Ալ Օվայիսը` կատարելով 9 սեյվ։
Սաուդցիներից հաշիվը 41-րդ րոպեից բացեց Աբդուլա Ալ Ամրին։ Մարաելո Բիելսայի գլխավորած թիմը միայն 80-րդ րոպեին կարողացավ խուսափել պարտությունից. աչքի ընկավ Մաքսիմիլիանո Արաուխոն։
H խմբում բոլոր հավաքականներն առաջին տուրից հետո 1-ական միավոր են վաստակել։ Ուրուգվայից ու Սաուդյան Արաբիայից բացի, ոչ-ոքի գրանցեցին նաև Իսպանան և Կաբո Վերդեն։
Երկրորդ տուրում կկայանան հետյալ հանդիպումները.
- Իսպանիա – Սաուդյան Արաբիա` 21.06, 20:00
- Ուրուգվայ – Կաբո Վերդե` 22.06, 2:00
Կարդացեք նաև`
- ԱԱ-2026. Գերխոշոր սենսացիա Ատլանտայում! Իսպանիան չհաղթեց Կաբո Վերդեին
- Իսպանիայի «տխուր» վիճակագրությունը Մունդիալների առաջին խաղերում
- ԱԱ-2026. Բելգիան դժվարին ոչ-ոքի գրանցեց Եգիպտոսի հետ
- Կաբո Վերդեն անհավանական ռեկորդ է գրանցել Մունդիալներում
- ԱԱ-2026. Իմամ Աշուրի հիասքանչ գոլը Բելգիայի դեմ խաղում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml