Կլոպ. «Ես դեռ ապուշ եմ, չնայած շուտով 59 տարեկան եմ դառնալու»
Յուրգեն Կլոպը զղջացել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին խորհուրդ համար, հայտնում է Daily Mail-ը։
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչը Կյուրասաոյի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրի խաղից (7:1) առաջ Նագելսմանին խորհուրդ էր տվել Ջամալ Մուսիալայի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել Դենիզ Ունդավին։
Նագելսմանը հարգանքով էր մոտեցել Կլոպի խոսքին.
«Յուրգենը և Թոմասը (խմբ.` Թոմաս Մյուլերը) մեծ հաջողությունների են հասել, ուստի իրավունք ունեն խոսելու այն, ինչ ուզում են»։
«Բունդեսմանշաֆթի» ջախջախիչ հաղթանակից հետո Կլոպը ներողություն է խնդրել Նագելսմանից.
«Մենք ոչ պաշտոնապես նույնպես թիմի մի մասն ենք։ Մենք լիովին ձեր կողքին ենք։ Ես կարող էի ինքս ինձ ապտակել ասածս խոսքի համար, բայց արդեն ուշ էր, քանի որ հեռուստատեսությունով էի ելույթ ունենում։ Դա անզգույշ խոսք էր և բացարձակապես կապ չունի գործի հետ։
Ես դեռ ապուշ եմ, չնայած շուտով 59 տարեկան եմ դառնալու։ Մենք լիովին ձեր կողքին ենք՝ ինչ էլ անեք։ Ոչինչ չի պատահի, որը կարող է ուղղված լինել գործընթացը խափանելուն»,- ասել է Կլոպը։
«Բավարիայի» կիսապաշտպան Մուսիալան Կյուրասաոյի դեմ խաղում մեկ գոլ է խփել։
«Շտուտգարտի» հարձակվող Դենիս Ունդավն էլ փոխարինման մտնելուց հետո մեկ գոլ ու երկու ասիստ է գրանցել։
Կարդացե՛ք նաև`
- ԱԱ-2026. Հունիսի 15-ի խաղային օրվա անոնսը
- ԱԱ-2026. Գերմանիան փայլում է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Կյուրասաոյին
- ԱԱ-2026. Ճապոնիան դրամատիկ ու գոլառատ ոչ-ոքի կորզեց Նիդերլանդներից
- ԱԱ-2026. Կոտ դ’Իվուարը 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Էկվադորից
- ԱԱ-2026. Իսակի ու Դյոկերեշի բենեֆիսը. Շվեդիան ջախջախեց Թունիսին
- Գերմանիան շրջանցեց Բրազիլիային ` դառնալով Մունդիալների ամենաարդյունավետ հավաքականը
- ԱԱ-2026. Կյուրասաոն Մունդիալներում խփեց առաջին գոլը
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml