Էլինա Ավանեսյանը կարիերայի 6-րդ տիտղոսն է նվաճել 🎥
Էլինա Ավանեսյանը կարիերայի 6-րդ տիտղոսն է նվաճել 🎥
14/06/2026 - 22:14

Էլինա Ավանեսյանը դարձել է ITF W100 կարգի մրցաշարի հաղթող։

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին մրցաշարի եզրափակիչում 6:1, 6:3 հաշվով հաղթել է Կայսա Ռինալդո Պերսոնին (Շվեդիա, 240-րդ ռակետ)։

23-ամյա թենիսիստուհին մրցաշարում պարտության է մատնել նաև Թեսա Յոհանա Բրոքմանին (Բելգիա, 282-րդ ռակետ), Լեա Բոշկովիչին (Խորվաթիա, 369-րդ ռակետ), Միա Ռիստիչին (Սերբիա, 268-րդ ռակետ) և Իվա Պրիմորացին (Խորվաթիա, 558-րդ ռակետ)։

Ավանեսյանը նվաճել է կարիերայի 6-րդ տիտիղոսը։ Նախորդ տիտղոսը նա նվաճել էր 2023թ. մայիսին։

Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում հունիսի 15-ի թարմացումից հետո դիրքը կբարելավի միանգամից 67 տեղով ու կդառնա աշխարհի 214-րդ տակետը։ Նրա կարկերայի լավագույն ցուցանիշը եղել է 36-րդ տեղը։

Ի դեպ, Ավանեսյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես գալիս առաջին մրցաշարն է հաղթել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026