Նիդերլանդների հավաքականը 90+7-ին թրիլերային հաղթանակ կորզեց Ուզբեկստանից 🎥
Նիդերլանդների ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` Նյու Յորքում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզելով Ուզբեկստանի թիմից։
«Նարնջագույններից» դուբլ գրանցեց «Լիվերպուլի» վինգեր Կոդի Գակպոն, որը հաղթական գոլը խփեց 90+8-րդ րոպեին։ Նա երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից։
Ուզբեկներից 90+2-ին պատասխան գոլը խփել էր Իգոր Սերգեևը։
Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը 87-րդ րոպեին` Գուս Թիլի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով։
Նիդերլանդների հավաքականը հաջորդ հանդիպում կանցկացնի հունիսի 15-ին` Մունդիալի F խմբի առաջին տուրում Արլինգթոնում մրցելով Ճապոնիայի թիմի դեմ։
Ուզբեկստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը, հունիսի 18-ին K խմբում Մեխիկոյում կհանդիպի Կոլումբիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml