Մեքսիկան փայլուն խաղով ջախջախել է Սերբիային 🎥
Մեքսիկան փայլուն խաղով ջախջախել է Սերբիային 🎥
05/06/2026 - 10:53

Մեքսիկայի ազգային հավաքականը Տոլուկայում ընկերական հանդիպում է անցկացրել Սերբիայի թիմի հետ` տանելով 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ։

«Ացտեկներից» մեկական անգամ աչքի են ընկել Խոան Վասկեսը, Ռաուլ Խիմենեսն ու Լուիս Չավեսը, իսկ մրցակցի ֆուտբոլիստներ Շտեֆան Բուկինացը և Ադեմ Ավդիչն ինքնագոլ են գրանցել։

Սերբերից խաղի հաշիվը բացել էր Պետար Ստանիչը։

Օրեր առաջ էլ Վելկո Պաունովիչի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվել էր Կաբո Վերդեի հավաքականին։

«Ացտեկները» նախքան ԱԱ-2026-ն այլևս ընկերական հանդիպումներ չունեն։ Մեքսիկայի հավաքականը Մունդիալի բացման խաղում հունիսի 11-ին կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի դեմ, մեկնարկը` ժամը 23:00-ին։

Սերբիան էլ հաջորդ հանդիպումները կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնում` երկրորդ խմբում սեպտեմբերի 24-ին մրցելով Հունաստանի, սեպտեմբերի 27-ին ու հոկտեմբերի 4-ին` Նիդերլանդների, իսկ հոկտեմբերի 1-ին`Գերմանիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026