Հայաստան – Մոլդովա հանդիպման մեկնարկի ժամը փոխվել է 📸
Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպման մեկնարկի ժամը փոխվել է, հաստատում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Խաղը տեղի կունենա հունիսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 19:00-ին։
Նախապես որոշված էր, հանդիպումը պետք է մեկնարկի 20:00-ին։
Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին սկսել է մարզական հավաքը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նախքան Մոլդովայի հավաքականի դեմ խաղը հունիսի 6-ին կմրցի Ղազախստանի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ընկերական-հանդիպումներ, Հայաստան - Մոլդովա, Հայաստանի-հավաքական, Մոլդովայի հավաքական