ԱԱ-2026. Գանայի հավաքականի հայտացուցակը 🎥
ԱԱ-2026. Գանայի հավաքականի հայտացուցակը 🎥
02/06/2026 - 11:40

Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Բենջամին Ասարե («Հարթս օֆ Օուք»), Լոուրենս Աթի-Զիգի («Սենթ Էթիեն», Ֆրանսիա), Ջոզեֆ Անանգ («Սենթ Պատրիկ Ատլետիկ», Իռլանդիա)։

Պաշտպաններ` Աբդուլ Ռահման Բաբա (ՊԱՕԿ, Հունաստան), Գիդեոն Մենսա, Մարվին Սենայա (երկուսն էլ` «Օսեր», Ֆրանսիա), Ալիդու Սեյդու («Ռեն», Ֆրանսիա), Աբդուլ Մումին («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Ժերոմ Օկոպու («Իստանբում Բաշակշեհիր», Թուրքիա), Յոնաս Աջետեյ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Կոջո Պեպրա Ափոնգ («Նիս», Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ` Էլիշա Օվուսու («Օսեր»), Թոմաս Փարթի («Վիլյառեալ», Իսպանիա), Կվասի Սիբո («Ռեալ Օվիեդո», Իսպանիա), Օգուստին Բոակյե («Սենթ Էթիեն»), Քեյլեբ Յիրենքի («Նորշելան», Դանիա), Աբդուլ Ֆաթավու («Լեսթեր», Անգլիա), Կամալդեն Սուլեմանա («Ատալանտա», Իտալիա)։

Հարձակվողներ` Քրիստոֆեր Բոնսու Բահ («Վերոնա», Իտալիա), Անտուան Սեմենյո («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Էռնեստ Նուամա («Լիոն», Ֆրանսիա), Բրենդոն Թոմաս-Ասանտե («Քովենթրի Սիթի», Անգլիա), Փրինս Ադու («Վիկտորիա Պլզեն», Չեխիա), Ինյակի Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո», Իսպանիա), Ջորդան Այու («Լեսթեր»)։

«Սև աստղերի» հայտացուցակից դուրս է մնացել թիմի առաջատարներից, «Տոտենհեմի» վինգեր Մոհամեդ Քուդուսը, որն ապաքինվում է ազդրի ծանր վնասվածքից։

«Ռեալ Օվիեդոյի» կիսապաշտպան Քվասի Սիբոն իր եվրոպական կարիերան սկսել է Երևանի «Բանանցում» (խմբ.` այժմ «Ուրարտու»)։ Նա հայկական ակումբում հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում, 26 խաղում գրանցել 3-ական գոլ ու ասիստ։

Գանացիները մայիսի 23-ին ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվել են Մեքսիկայի հավաքականին։ Աֆրիկացիները հունիսի 2-ին Քարդիֆում կմրցեն Ուելսի թիմի դեմ։

Կեյռուշի գլխավորած թիմը L խմբում հունիսի 18-ին կհանդիպի Պանամային, հունիսի 24-ին` Անգլիային, իսկ հունիսի 28-ին` Խորվաթիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026