«Արսենալը» հաղթեց «Բարնլիին»` կտրուկ մոտենալով չեմպիոնությանը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։
Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Կայ Հավերցը։
«Զինագործները» 82 միավորով առաջին տեղում են։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» ունի 77 միավոր, որն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և մայիսի 19-ին մրցակցի դաշտում կմրցի «Բորնմութի» դեմ։
«Քաղաքաբնակների» միավորների կորստի դեպքում «Արսենալը» 22 տարվա դադարից հետո կհռչակվի Անգլիայի չեմպիոն։
«Բարնլին» 21 միավորով 19-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml