«Ռեալը» պայմանագիր է առաջարկել Մոուրինիոյին
Ժոզե Մոուրինիոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Արքայական ակումբը» մինչև 2028թ. հուլիսի 1-ը պայմանագիր է առաջարկել պորտուգալացի մասնագետին։
Բանակցություններում անձամբ ներգրավված է «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը պատրաստ է վճարել «Բենֆիկայի» և 63-ամյա մարզչի պայմանագրով սահմանված 3 միլիոն եվրո հրաժարագինը։
«Յուրահատուկը» պորտուգալական ակումբից պայմանագրի երկարաձգման առաջարակ է ստացել, բայց ապագայի հարցում դեռ որոշում չունի։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ «Ռեալը» Մոուրինիոյի հետ պայմանագիր ստորագրելու հարցում «հատուկ գործողություն» է սկսել։
Մոուրիոն պատրաստ է նորից գլխավորել մադրիդյան գրանդը, եթե Ֆլորենտինո Պերեսը պնդի ու շարունակի ակտիվ քայլեր ձեռնարկել։
Ռեալը Մոուրինիոյի գլխավորությամբ հանդես է եկել 2010-13 թվականներին, 178 խաղում տարել է 127 հաղթանակ, գրանցել 28 ոչ-ոքի, կրել 23 պարտություն, մեկական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Լեգենդար մասնագետը 2025թ. սեպտեմբերից մարզում է «Բենֆիկան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# բենֆիկա, Ժոզե Մոուրինիո, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես