Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել շատ երկար դադարից հետո 🎥
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուռայի 13-րդ տուրում «Բարակաս Սենթրալը» 2:1 հաշվով մրցակցի դաշտում հաղթել է «Էստուդիանտես Ռիո Կուարտոյին»։
Հյուրերի երկրորդ գոլը 39-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում աչքի է ընկել առաջին անգամ։ Նրա նախորդ գոլից անցել էր 573 օր, որը գրանցել էր 2024թ. սեպտեմբերի 15-ին` «Խիմնասիա Լա Պլատայի» կազմում գրավելով «Տիգրեի» դարպասը։
«Բարակաս Սենթրալը» 19 միավորով B խմբում 6-րդ տեղ է բարձրացել։ «Էստուդիանտես Ռիո Կուատրոն» միայն 5 միավոր է վաստակել և նույն խմբում վերջինն է` 15-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի առաջնություն, Բարակաս Սենթրալ, Էստուդիանտես Ռիո Կուարտո, Լիգա Պրոֆեսիոնալ, Հայաստանի-հավաքական