Գվարդիոլա. «0:3-ն ավելի լավ է, քան 0:4-ը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության (0:3) մասին, տեղեկացնում է Sky Sports-ը։
«Շատ վատ արդյունք գրանցեցինք, որը չենք կարող հերքել։ Առաջին գոլի դրվագում վատ պաշտպանվեցինք։ Այնուհետև մյուս գոլերը բաց թողեցինք Վալվերդեի ու այլ խաղացողների վարպետության հետևանքով։
Ակնհայտ է, որ 0:3 հաշիվն ավելի լավ է, քան 0:4-ը։ Պատասխան խաղում դեռ շանսներ կունենանք։ Կվերականգնվենք ու կխաղանք «Վեսթ Հեմի» դեմ, իսկ այնուհետև մեր երկրպագուների օգնությամբ կփորձենք բարդ իրավիճակից դուրս գալ։
Այժմ մեր շանսերը քիչ են, բայց ես այն մարդկանցից չեմ, որը կասի` մենք չենք փորձելու։ Այժմ ամենալավ պահը չէ, բայց մենք տրամադրված ենք` հասկանալու, թե ինչը կարող ենք շտկել մեր խաղում։ Կփորձենք լինել ավելի ագրեսիվ և համարձակ հարձակման գծում»,- ասել է կատալոնացի մասնագետը։
«Սիթին» «Ռեալին» կարող էր պարտվել 0:4 հաշվով, սակայն 58-րդ րոպեին «արքայական» ակումբի վինգեր Վինիսիուսը չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. «քաղաքաբնակներին» փրկել է դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ