«Բարսան» Յամալի հիասքանչ գոլի շնորհիվ ծանրագույն հաղթանակ տարավ «Ատլետիկի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետկին»։
Կատալոնական ակումբի հաղթական գոլը 68-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Լամին Յամալը։
Հանդիպման հերոսներից էր նաև «բլաուգրանայի» դարպասապահ Ժոան Գարսիան, որը 3 սեյվ կատարեց։
«Բարսելոնան» 67 միավորով առաջին տեղում է։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից» առաջ է 4 միավորով։ «Ատլետիկը» 35 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml