Անգլիայի գավաթ. «Արսենալը» դժվարությամբ հաղթեց 3-րդ լիգայի ակումբին 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արսենալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայանցող «Մանսֆիլդ Թաունին»։
«Զինագործների» հաղթական գոլերը խփել են Նոնի Մադուեկեն ու Էբերեչի Էզեն։ Տանտերերից աչքի է ընկել Վիլիամ Էվանսը։
Նշենք, որ լոնդոնյան գրանդին հաղթանակը հեշտ չի տրվել. հյուրերի դարպասապահ Կեպա Արիսաբալագան 4 սեյվ է կատարել։
Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ «Մանսֆիլդ Թաունն» ավարտել է պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml