Անգլիական գրանդը 2025թ. ամռանը սուպեր առաջարկ է կատարել «Ատլետիկոյին»
Անգլիական գրանդը 2025թ. ամռանը սուպեր առաջարկ է կատարել «Ատլետիկոյին»
17/02/2026 - 10:24

«Արսենալը» աշխարհի ակումբային առաջնության ժամանակ փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին, հաստատում է El Desmarque-ն։

2025թ. ամռանը լոնդոնյան գրանդն արգենտինացի հարձակվողի տեղափոխության համար «Ատլետիկոյին» առաջարկել է 100 միլիոն եվրո։ «Զինագործները» տրանսֆերի համար «լոս կոլչոներոսին» պատրաստ են եղել վճարել նաև 20 միլիոն եվրո բոնուս, բայց իսպանական գրանդը հրաժարվել է բաժանվել իր խաղացողից։

2026թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ՊՍԺ-ն։

«Արսենալը» նույնպես շարունակում է հետևել Ալվարեսին, բայց նա չի ուզում վերադառնալ Անգլիա, որտեղ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։

Գործող պայմանագրով արգենտինացու հրաժարագինը 490 միլիոն եվրո է, իսկ աշխատավարձը` տարեկան 6 միլիոն։ 2026/27 մրցաշրջանից, եթե կողմերը երկարաձգեն համաձայնագիրը, Ալվարեսի աշխատավարձն էականորեն կբարելավվի։

Ալվարեսը «Ատլետիկո» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 91 խաղում խփել է 41 գոլ, կատարել 14 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026