2006-ի աշխարհի չեմպիոնը երկրորդ անգամ գլխավորել է «Անորտոսիսը» 📸
Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրո Կամորանեզին, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. մայիսի 31-ը ներառյալ։
Ֆամագուստան ներկայացնող ակումբը 49-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2024թ. նոյեմբերից 2025թ. ապրիլ, 21 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։
Կամորանեզին առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
Նախկին կիսապաշտպանը «սկուադրա աձուրիի» կազմում 2006թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2006, Անորտոսիս, Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Կիպրոսի առաջնություն, Մաուրո Կամորանեզի, Մունդիալ-2006