Պաշտոնական. Լապորտան հրաժարական տվեց 📸
Պաշտոնական. Լապորտան հրաժարական տվեց 📸
09/02/2026 - 22:17

Ժոան Լապորտան հրաժարական է տվել` «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու համար, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։

Կատալոնական ակումբի կանոնադրության համաձայն` այդ գործընթացը պարտադիր է։

Հրաժարական են տվել նաև ինստիտուցիոնալ հարցերով փոխտնօրեն Ելենա Ֆորտը, սոցիալական հարցերով փոխտնօրեն Ռաֆայել Էսկուդերոն, տնօրենների խորհրդի անդամներ Ֆերան Օլիվերը, Խոսեպ Մարիա Ալբերտը, Խավիեր Բարբանին, Միկել Կամպսը, Աուրելի Մասը, Խավիեր Պուիգը և Ժոան Սոլեր Ֆերեն։

«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները կկայանան մարտի 15-ին, որը հաղթողը պաշտոնը կզբաղեցնի հուլիսի 1-ից։ Մինչև այդ ակումբը կղեկավարի փոխնախագահ Ռաֆա Յուստեն։

63-ամյան Լապորտան «բլաուգրանայի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021թ. մարտի 7-ից։ Նա «Բարսելոնան» ղեկավարել է նաև 2003-2010 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026