«Ռեալը» դժվարին հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ 🎥
Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Մեստալիա» ստադիոնում 2:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի հաղթական գոլերը խփեցին Ալվարո Կառերասն ու Կիլիան Մբապեն։
Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը Լիգայում 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` 57 միավորով երկրորդ տեղը։ «Վալենսիան» 23 միավորով 17-րդն է։
Մբապեի գոլը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml