Եվրո-2026. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը
Ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնությունում ավարտվել է խմբային փուլը։
Քառորդ եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները.
- Ֆրանսիա – Ուկրաինա` 31.01, 19:00
- Հայաստան – Խորվաթիա` 31.01, 22:00
- Պորտուգալիա – Բելգիա` 1.02, 19:00
- Իսպանիա – Իտալիա` 1.02, 22:00
Հայաստան – Խորվաթիա դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Պորտուգալիային կամ Բելգիային։
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։
Ռուզեն Նազարեթյանի գլխավորած թիմը 7 միավորով B խմբում առաջին տեղը զբաղեցրեց` հաղթելով Ուկրաինային (2:1) և Չեխիային (5:4), ոչ-ոքի գրանցելով Լիտվայի (3:3) հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ, Ֆուտզալի Բելգիայի հավաքական, Ֆուտզալի Իսպանիայի հավաքական, Ֆուտզալի Իտալիայի հավաքական, Ֆուտզալի Խորվաթիայի հավաքական, Ֆուտզալի Ուկրաինայի հավաքական, Ֆուտզալի Պորտուգալիայի հավաքական, Ֆրանսիայի ֆուտզալի հավաքական