Եվրո-2026. Հայաստանի հավաքականը կանցկացնի երկրորդ հանդիպումը 📸
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեխիայի թիմի դեմ։
Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։
Չեխերը մեկնարկային խաղում գոլառատ ոչ-ոքի (3:3) են գրանցել Լիտվայի թիմի հետ։
Հայաստան – Չեխիա հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:00-ին ու կլինի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Հայաստանի-հավաքական, Միհրան Դերմենջյան, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ, Ֆուտզալի Չեխիայի հավաքական