Պաշտոնական. Մաքսիմիլիան Իբրահիմովիչը` «Այաքսի» ֆուտբոլիստ 📸
Պաշտոնական. Մաքսիմիլիան Իբրահիմովիչը` «Այաքսի» ֆուտբոլիստ 📸
14/01/2026 - 13:24

«Միլանի» վինգեր Մաքսիմիլիան Իբրահիմովիչը տեղափոխվել է «Այաքս», հաստատում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։

Ամստերդամը ներկայացնող ակումբը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 19-ամյա ֆուտբոլիստին։

Վարձակալության ավարտին «Այաքսը» կարող է 3,5 միլիոն եվրոյով գնել Իբրահիմովիչի տրանսֆերային իրավունքը։

Երիտասարդ ֆուտբոլիստը շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին է։ Նա 2022թ. օգոստոսից հանդես էր գալիս «Միլանի» համակարգում։

Մաքսիմիլիան Իբրահիմովիչը հանդես է եկել «ռոսոներիի» Մ17, 18, 19 ու երիտասարդական թիմերում, որոնց կազմում ընդհանուր մասնակցել է 85 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Զլատան Իբրահիմովիչը կարիերայի ընթացքում 2001-2004թթ. նույնպես հանդես է եկել «Այաքսի» կազմում, 110 խաղում գրանցել 48 գոլ ու 17 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025