Պաշտոնական. Էնդրիկը` «Լիոնի» ֆուտբոլիստ 🎥
Պաշտոնական. Էնդրիկը` «Լիոնի» ֆուտբոլիստ 🎥
23/12/2025 - 20:57

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը տեղափոխվել է «Լիոն», հաստատում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆրանսիայի 7-ակի չեմպիոնը մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ վարձակալել է բրազիլացի ֆուտբոլիստին։

«Լիոնը» նաև բացահայտել է, որ 19-ամյա խաղացողի վարձակալության համար մադրիդյան գրանդին վճարել է մոտ 1 միլիոն եվրո։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ վարձակալության ավարտից հետո Էնդրիկը կվերադառնա «Ռեալ»։ «Լիոնը» չի ունենա տրանսֆերի գնման իրավունք։

Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 40 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025