Գործարքը կայացած է. Էնդրիկը կարիերան կշարունակի Ֆրանսիայում 📸
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարիերան կշարունակի «Լիոնում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիական ակումբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի բրազիլացի ֆուտբոլիստին։
Գործարքում չի ներառվի տրանսֆերի գնման հատուկ իրավունք։ «Լիոնը» կվճարի 19-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի 50 տոկոսն ու կպարտվորվի պայմանագրով նրան հսկատ ֆիքսված խաղաժամանակ տրամադրել։
Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 40 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էնդրիկ, Լիոն, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո