Դավիդե Անչելոտին Լա լիգան ներկայացնող ակումբ կարող է գլխավորել
Դավիդե Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Իսպանիայի Լա լիգայում, հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
36-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Ռայո Վալեկանոն»։
Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբն այժմ մարզում է այժմ մեկ այլ երիտասարդ մասնագետ` 37-ամյա Ինիգո Պերեսը։ Կողմերը մինչև 2026թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունեն։
Անչելոտին դեկտեմբերի 18-ին է հեռացել բրազիլական «Բոտաֆոգոյից»։ Նա Մադրիդի «Ռեալում», «Էվերթոնում», «Բավարիայում», «Նապոլիում» և ՊՍԺ-ում եղել է իր հոր` Կառլո Անչելոտիի օգնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բավարիա, Բոտաֆոգո, Դավիդե Անչելոտի, Ինիգո Պերես, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, ՊՍԺ, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ