Իտալիայի գավաթ. «Ինտերը» փայլում է` ջախջախիչ հաղթանակով դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Վենեցիային»։
«Ներաձուրիից» դուբլ է գրանցել Մարկուս Թյուրամը, մեկական գոլ էլ խփել են Անդի Դիուֆը, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Անժ-Յոան Բոնին։
Միլանյան գրանդից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգակին հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 75-րդ րոպեին գլխով ասիստ է կատարել Բոնիին։ Ֆրանսացի ֆուտբոլիստն էլ հիասքանչ գոլով դրել է հանդիպման վերջակետը։
36-ամյա Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից` ավելի քան մեկ ամիս վերադառնալով խաղադաշտ։ Նա նախորդ հանդիպմանը մասնակցել էր հոկտեմբերի 25-ին։
Այսպիսով, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռոմա» – «Տորինո» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml