Նեյմարի հիասքանչ բենեֆիսը! «Սանթոսը» հաղթել է խոշոր հաշվով 🎥
Նեյմարի հիասքանչ բենեֆիսը! «Սանթոսը» հաղթել է խոշոր հաշվով 🎥
04/12/2025 - 10:37

Բրազիլիայի Ա սերիայի 37-րդ տուրում «Սանթոսը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ժուվենտուդեին»։

Հյուրերից փայլեց թիմի ավագ ու առաջատար Նեյմարը, որը գրանցեց հեթ-տրիկ` խփելով «Սանթոսի» բոլոր գոլերը։

Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լագագույն ռմբարկուն (79 գոլ) նախորդ հեթ-տրիկը ձևակերպել էր 2022թ. ապրիլի 9-ին` ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի Լիգա 1-ի հերթական խաղում (6:1) երեք անգամ գրավելով «Կլերմոնի» դարպասը։

33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը Բրազիլիայի առաջնությունում կարիերայի երկրորդ հեթ-տրիկն է գրանցել։ Նախորդը Նեյմարը գրանցել էր 15 տարի անց` 2010թ. նոյեմբերի 21-ին` օգնելով «Սանթոսին» «Գոյասին» հաղթել 4:1 հաշվով։

Բրազիլացի ֆուտբոլիստը 12 տարի անց «Սանթոս» է վերադարձել այս տարվա հունվարին 27 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 ասիստ։

Հիշեցնենք, որ Նեյմարն այժմ հանդիպումներին մասնակցում է մենիսկի վնասվածքով։ «Միրասոլի» դեմ խաղում (1:1) ստացած վնասվածքից հետո բժիշկներն ակնկալում էին, որ նա այս տարի այլևս խաղաշաշտ դուրս չի գա։ Չնայած դրան` Նեյմարն օգնում է իր թիմին` տեղն Ա սերիայում պահելու համար։

«Սանթոսը» վաստակել է 44 միավոր ու վերջին տուրից առաջ 14-րդ տեղում է։ Խուան Վոյվոդայի գլխավորած թիմը գործնականում ապահովել է տեղն ուժեղագույնների լիգայում։ «Ժուվենտուդեն» 34 միավորով 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025