«Ռեալը» կրկին միավորներ կորցրեց` թրիլերային ոչ-ոքի գրանցելով «Էլչեի» հետ 🎥
Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Էլչեին». գրանցվեց 2:2 հաշիվը։
«Էլչեն» Ալեիշ Ֆեբասի ու Ալֆարո Ռոդրիգեսի գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, բայց «արքայական» ակումբը կարողացավ խփել պատասխան գոլերը` խուսափելով պարտությունից։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Դին Հաուսենն ու Ջուդ Բելինգհեմը։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկեց 87-րդ րոպեին։
«Լոս բլանկոսը» միավորներ կորցրեց երկրդ խաղում անընդմեջ։ Մադրիդյան գրանդը նախորդ տուրում էլ չէր հաղթել «Ռայո Վալեկանոյին»` գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի։
«Ռեալը» 32 միավորով առաջին տեղում է, բայց արդեն ընդամենը 1 միավորով է առաջ մոտակա հետապնդող «Բարսելոնայից»։ «Էլչեն» 16 միավորով 11-րդն է։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml