ԱԱ-2026-ի որակավորում. Իտալիան մեծ դժվարությամբ է կոտրել Մոլդովայի դիմադրությունը 🎥
ԱԱ-2026-ի որակավորում. Իտալիան մեծ դժվարությամբ է կոտրել Մոլդովայի դիմադրությունը 🎥
14/11/2025 - 11:24

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի 7-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է Մոլդովային։

Չնայած ամբողջ հանդիպմանը «սկուադրա աձուրին» ունեցել է խաղային տոտալ առավելություն, սակայն միայն խաղավերջում է կարողացել հաղթանակի նժարը թեքել իր կողմը. 88-րդ րոպեին աչքի է ընկել Ջանլուկա Մանչինին, իսկ 90+2-ին` Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։

I խմբում ևս մեկ հանդիպում է կայացել 7-րդ տուրում.

Նորվեգիա 4:1 Էստոնիա

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Նորվեգիա – 21 միավոր
  2. Իտալիա – 18
  3. Իսրայել – 9
  4. Էստոնիա – 4
  5. Մոլդովա – 1

Վերջին տուրում Իտալիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կմրցի Նորվեգայի դեմ։ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը մրցակցին պետք է հաղթի 9 գնդակի առավելությամբ` առաջին տեղ բարձրանալու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025