Գոռ Մինասյանը ռեկորդներով դարձել է Իսլամական խաղերի չեմպիոն🎥
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը դարձել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ընթացող Իսլամական 6-րդ խաղերերի չեմպիոն։
31-ամյա ծանրորդը գրանցել է երկամարտի 460կգ (213+247) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ Նա փոքր ոսկե մեդլաներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։
Մինասյանը պոկում վարժություն և երկամարտում Ասիայի ռեկորդներ է գրանցել։
Հիշեցնենք, որ Մինասյանը նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն ու փոխչեմպիոն, Ասիական խաղերի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Մինասյան, Իսլամական խաղեր, Ծանրամարտ