Սպերցյանը «Կրասնոդարում» գլխով առաջին գոլն է խփել 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Բալթիկայի» հետ։
Հյուրերից երրորդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` «Կրասնոդարում» գլխով խփելով կարիերայի առաջին գոլը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6-րդ գոլն է խփել։ Նա կատարել է նաև 10 ասիստ։
Գործող չեմպիոնը 33 միավորով առաջին տեղում է, «Բալթիկան»` 28 միավորով 5-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am