ԿԼ. «Նոայի» դիրքը մրցաշարային աղյուսակում Լիգայի փուլի երրորդ տուրից հետո 📸
ԿԼ. «Նոայի» դիրքը մրցաշարային աղյուսակում Լիգայի փուլի երրորդ տուրից հետո 📸
07/11/2025 - 12:47

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Երևանում 1:2 հաշվով պարտվել է Չեխիայի գավաթակիր «Սիգմային»։

Հայաստանի չեմպիոնը երրորդ տուրից հետո 4 միավորով 17-րդ տեղում է։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին ու մրցակցի դաշտում կմրցի շոտլանդական «Աբերդինի» դեմ, մեկնարկը` ժամը 00:00-ին։

Լիգայի փուլի առաջատարը 9 միավորով թուրքական «Սամսունսպորն» է։ Նույնքան միավորով երկրորդ ու երրորդ տեղում են համապատասխանաբար «Ցելյեն» (Սլովենիա) և գերմանական «Մայնցը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025