Գարիկ Կարապետյանը` Մ23 ԵԱ-ի չեմպիոն 🎥
Գարիկ Կարապետյանը` Մ23 ԵԱ-ի չեմպիոն 🎥
04/11/2025 - 18:25

Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110կգ) դարձավ չեմպիոն։

Մինչև 23 տարեկանների պայքարում Կարապետյանը գրանցեց երկամարտի 397կգ (182+215) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ 22-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում` արծաթե։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Պետրոս Պետրոսյանը, որը պոկում վարժությունում զրո ստացավ` չկարողանալով երեք անգամ բարձրացնել 168 կիլոգրամը։ Նա, սակայն, հրումում վարժությունում 221 կիլոգրամով փոքր ոսկե մեդալ նվաճեց։

Գարիկ Կարապետյանի նվաճած երկամարտի մեծ մեդալի շնորհիվ մեդալային հաշվարկում Հայաստանը շրջանցեց Թուրքիային և բարձրացավ առաջին տեղ։ Հայ ծանրորդների ակտիվում կա, 6, իսկ թուրքերի` 5 ոսկե մեդալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025