Աշխարհի ամենաթանկ առաջնությունները` առանց թոփ-5 լիգաների 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ առաջնությունները` առանց թոփ-5 լիգաների։
- Սերիա Ա (Բրազիլիա, 20 ակումբ) – 1,82 միլիարդ եվրո
- Լիգա Բեթքլիք (Պորտուգալիա, 18) – 1,77 միլիարդ եվրո
- ՄԼՍ (ԱՄՆ, Կանադա, 30) – 1,36 միլիարդ եվրո
- Սուպերլիգա (Թուրքիա, 18) – 1,33 միլիարդ եվրո
- Էրեդիվիզիա (Նիդերլանդներ, 18) – 1,21 միլիարդ եվրո
- Պրո լիգա (Սաուդյան Արաբիա, 18) – 1,14 միլիարդ եվրո
- Պրեմիեր լիգա (Ռուսաստան, 16) – 1,05 միլիարդ եվրո
- Տոռնեո Կլաուսուրա (Արգենտինա, 30) – 989,7 միլիոն եվրո
- Ժյուպիլեր Պրո լիգա (Բելգիա, 16) – 948,43 միլիոն եվրո
- Լիգա MX (Մեքսիկա, 18) – 902,98 միլիոն եվրո։
Համեմատության համար` նշենք, որ աշխարհի ամենաթանկարժեք առաջնությունն Անգլիայի Պրեմիեր լիգան է (20 ակումբ, 12,77 միլիարդ եվրո), որին հաջորդում են Իսպանիայի Լա լիգան (20, 5,57 միլիարդ եվրո), Իտալիայի Ա սերիա (20, 5,44 միլիարդ եվրո), Գերմանիայի Բունդեսլիգան (18, 4,65 միլիարդ եվրո) և Ֆրանսիայի Լիգա 1-ը (18, 3,64 միլիարդ եվրո)։
Fastex Պրեմիեր լիգան, որին մասնակցում է 10 ակումբ, գնահատվում է ընդհանուր 49,57 միլիոն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Արգենտինայի առաջնություն, Բելգիական Պրո Լիգա, Բունդեսլիգա, Բրազիլական Ա սերիա, Թուրքիայի Սուպերլիգա, Լա-լիգա, Լիգա MX, Լիգա Բեթքլիք, Լիգա Պրոֆեսիոնալ, Լիգա-1, Կլաուսուրա, Մեքսիկայի առաջնություն, ՄԼՍ, Պորտուգալիայի առաջնություն, ՌՊԼ, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա