Դիբալայի ճակատագրական վրպումը. «Միլանը» հաղթել է «Ռոմային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ռոմային»։
«Սան Սիրո» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին խփել է Ստրախինիա Պավլովիչը։
Հյուրերը 82-րդ կարող էին խփել պատասխան գոլն ու խուսափել պարտությունից, բայց «ջալոռոսիի» առաջատար Պաուլո Դիբալան չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ «Ռոսոներիին» փրկել է դարպասապահ Մայք Մենյանը։
Ֆրանսիացի դարպասապահն այս խաղում 7 սեյվ է կատարել։ «Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարն էլ 6 անգամ է փրկել իր թիմին։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 21 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Ռոման» նույնքան միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am