Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլ և ասիտ է գրանցել 🎥
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 14-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը սեփական դաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բոխում II»-ի նկատմամբ։
Տանտերերից դուբլ ու ասիստ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Ռանոսը 14-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից, 63-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Ֆրից Ֆլեկին, իսկ 90+4-ին դրել է հանդիպման վերջակետը։
22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 8 խաղում խփել է արդեն 3 գոլ, կատարել 2 ասիստ։
Սաշա Էյկելի գլխավորած թիմը 26 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Բոխում II»-ը 9 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am