«Ռեալ Սոսիեդադը» բասկյան դերբիում 90+2-ին դրամատիկ հաղթանակ կորզեց «Ատլետիկից» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում կայացավ բասկյան հերթական դերբին. «Ռեալ Սոսիեդադը» սեփական դաշտում 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց «Ատլետիկից»։
Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբից աչքի ընկան Գոնսալու Գեդեշը, Բրայիս Մենդեսն ու Յոն Գորոչատեգին։ Վերջինը «Ռեալ Սոսիեդադին» հաղթանակ պարգևեց 90+2-րդ րոպեին հուժկու հարվածով խփած գոլով։
«Ատլետիկից» գոլ խփեցին Գորկա Գուրուսետան ու Ռոբերտ Նավառոն։
«Ռեալ Սոսիեդադից» 41-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Արսեն Զախարյանը։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանը 67-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, բայց գոլի խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկվեց։
Սերխիո Ֆրանսիկսոյի գլխավորած թիմը 12 միավորով բարձրացավ 13-րդ տեղ, «Ատլետիկը» 14 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am