«Ման. Յունայթեդի» հաղթարշավն ընդհատվեց` ոչ-ոքի գրանցելով «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ 🎥
«Ման. Յունայթեդի» հաղթարշավն ընդհատվեց` ոչ-ոքի գրանցելով «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ 🎥
01/11/2025 - 22:43

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Կարմիր սատանաներից» հաշիվը 14-րդ րոպեին բացեց Կազեմիրոն, սակայն «անտառապահները» երկրորդ խաղակեսի սկզբում շատ արագ երկու գոլ խփեցին. 48-րդ ու 50-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մորգան Գիբդ-Վայթն ու Նիկոլո Սավոնան։

81-րդ րոպեին Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմին պարտությունից փրկեց Ամադ Դիալոն։

Այս խաղով ընդհատվեց մանկունիական գրանդի` երեք անընդմեջ հաղթանակներից բաղկացած շարքը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 6-րդն է, «Նոթինգհեմ Ֆորեսթը»` 6 միավորով 18-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025