Լապորտա. «Վստահ եմ` «Բարսան» կհաղթի «Ռեալին» «Բեռնաբեուում»»
Լապորտա. «Վստահ եմ` «Բարսան» կհաղթի «Ռեալին» «Բեռնաբեուում»»
25/10/2025 - 00:24

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ կատալոնական ակումբն Էլ Կլասիկոյում կհաղթի «Ռեալին».

«Կլասիկոն հիասքանչ մրցավեճ է, երբ ֆուտբոլիստները ցանկանում են ներդնել ամբողջ ներուժը։

Գիտեմ, որ մեր բոլոր ֆուտբոլիստները շատ մոտիվացված են։ Ովքեր էլ լինեն մեկնարկային կազմում, մենք հաղթելու շանսեր կունենանք։ Վստահ եմ` «Բարսան» կհաղթի «Ռեալին» «Բեռնաբեուում»։ Վստահ եմ նաև, որ մեր խաղացողներն ուրախանալու առիթ կտան։ Օրինակ, նախորդ տարի այդպես եղավ»,- նշել է 63-ամյա ֆունկցիոները, որի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025