Պաշտոնական. «Նոթինգհեմ Ֆորեսթը» նոր գլխավոր մարզիչ ունի 📸
«Նոթինգհեմ Ֆորեսթի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Շոն Դայչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 30-ը։ 54-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Անգե Պոստեկօղլուին։
Դայչը նախկինում մարզել է նաև «Էվերթոնը», «Բարնլին» ու «Վոթֆորդը»։
Անգլիացի մարզիչը նոր ակումբում աշխատանքը կսկսի «Պորտուի» դեմ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի խաղում, որը կկայանա հոկտեմբերի 23-ին Նոթինգհեմի «Սիթի Գրաունդ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Շոն Դայչ