«Սելտան» Լա լիգայի 9 խաղից 7-ը նույն հաշվով է ավարտել 📸
«Սելտան» Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում յուրահատուկ ցուցանիշ է գրանցել. ակումբն անցկացրած 9 խաղից 7-ն ավարտել է նույն` 1:1 հաշվով։
«Կելտերը» 9-րդ տուրում այդ հաշվով ոչ-ոքի են գրանցել «Ռեալ Սոսիեդադի» հետ` հաղթանակը բաց թողնելով միայն 89-րդ րոպեին։
Վիգոն ներկայացնող ակումբը նախորդ տուրերում 1:1 է ավարտել նաև Մադրիդի «Ատլետիկոյի», «Ռայո Վալեկանոյի», «Ժիրոնայի», «Վիլյառեալի», «Բետիսի» և «Մալյորկայի» դեմ խաղերը։
Կլաուդիո Խիրալդեսի գլխավորած թիմը դեռ հաղթանակ չի տարել Լա լիգայի նոր մրցաշրջանում և 7 միավորով 17-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կլուդիո Խիրալդես, Սելտա