Սպերցյանը 50-րդ գոլն է խփել «Կրասնոդարում»` օգնելով հաղթանակ տանել 🎥
«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։
Գործող չեմպիոնից 43-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` «Կրասնոդարում» խփելով 50-րդ գոլը։
«Ցլերը» 26 միավորով գլխավորել են մրցաշարային աղյուսակը, «Դինամոն» 10 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am