Ֆաթին շարունակում է փայլել` «Մոնակոյին» պարգևելով ոչ-ոքի 🎥
Լիգա 1-ի 7-րդ տուրում «Մոնակոն» Ֆրանսիայի հարավային գլխավոր դերբիում գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Նիցայի» հետ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Կոթ դ’Ազուրի դերբիում մոնեգասկյան ակումբը պարտվում էր 0:2 հաշվով, բայց Անսու Ֆաթին երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից` իր թիմին փրկելով պարտությունից։
Անվանի վինգերը վերջերս է «Բարսելոնայից» վարձավիարով տեղափոխվել «Մոնակո», որի կազմում բոլոր մրցաշարերի 5 խաղում արդեն 6 գոլ է խփել։
22-ամյա եզրայինը 5 գոլով գլխավորում է Լիգա 1-ի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Ադի Հյութերի գլխավորած թիմը 13 միավորով 5-րդ տեղում է, «Նիցան» 8 միավոր ունի և 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am