Սևիկյանն առաջին գոլն է խփել` «Ակրոնին» փրկելով պարտությունից 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնը» սեփական դաշտում 1:1 խաղաց «Զենիթի» հետ։
Տանտերերի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
24-ամյա ֆուտբոլիստը վերջերս է հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով տեղափոխվել «Ակրոն»` նոր թիմում խփելով առաջին գոլը։
«Ակրոնը» 8 միավորով 13-րդն է, «Զենիթը»` 20 միավորով երկրորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am