«Ռեալի» ներկայացուցիչները կրկին ներկա չեն լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը
Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունն այս տարի նույնպես ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, հաստատում է The Athletic-ը։
«Արքայական» ակումբը, չնայած մի շարք անվանակարգերում հավակնորդներ ունի, որոշել է կրկին բոյկոտել մրցանակաբաշախությունը։
«Լոս բլանոսկը» նախորդ տարի նույնպես բաց էր թողել միջոցառումը։ Վերջին պահին մադրիդյան գրանդի ներկայացուցիչներին հայտնել էին, որ անհատական ամենահեղինակավոր մրցանակը Վինիուսի փոխարեն ստանալու է «Մանչեսթեր Սիթիի» ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
«Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Ոսկե-գնդակ, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, Վինիսիուս