«Լիվերպուլը» 5-րդ անընդմեջ հաղթանակ տարավ` դերբիում պարտության մատնելով «Էվերթոնին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին. «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
Տանտերերից առաջին խաղակեսում մեկական գոլ խփեցին Ռայան Գրավենբերխն ու Ուգո Էկիտիկեն։ «Էվերթոնից» երկրորդ կեսում հաշիվը կրճատեց Իդրիսա Գեյեն։
Առնե Սլոթի գլխավորածը թիմը Պրեմիեր լիգայում տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակն ու առաջին տեղում է։ «Էվերթոնը» 7 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am