Ըմբշամարտի ԱԱ. Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց 1/4 եզրափակիչում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97կգ) չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։
Օլիմպիական չեմպիոն, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանը քառորդ եզրափակիում տուշեով պարտվեց ադրբեջանցի Մուրադ Ախմադիևին։
Ալեքսանյանը պասիվացրել էր մրցակցին, ստացել 1 միավոր, այնուհետև գլորել նրան պարտերում և հաղթում էր 3:0։ Լեգենդար ըմբիշը փորձեց ևս մեկ գլորում անել, սակայն մրցակիցն արագ կողմնորոշվեց և փոխադրեց նրան, իսկ հետո մաքուր հաղթանակ տարավ։
Ախմադիևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am