Ըմբշամարտի ԱԱ. Ալեքսանյանը մեկարկեց վստահ հաղթանակով 🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։
Օլիմպիական չեմպիոն, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով պարտության մատնեց չինացի Զեգանգ Վանգին։
Քառորդ եզրափակիչում լեգենդար ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Մարուդ Ախադիևը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am