Սանչեսը Լա լիգա վերադարձից 11 տարի անց առաջին խաղում կրնկով ասիստ է կատարել 🎥
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի առաջին խաղում «Սևիլիան» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի է գրանցել «Էլչեի» հետ` 2:2։
Անդալուզյան ակումբին 85-րդ րոպեին պարտությունից փրկել է Պեկեն` եզրափակելով անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսի կրնկով փոխանցումը։
Չիլիացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 1-ին է պայմանագիր կնքել «Սևիլիայի» հետ։ Նա 11 տարի անց վերադարձել է Լա լիգա։ Սանչեսը 2011-14 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում»։
Սանչեսը Լա լիգայում նախորդ ասիստը գրանցել էր 2014թ. ապրիլի 20-ին Բիլբայոի «Ատլետիկի» դեմ խաղում (2:1)։
«Սևիլիան» 4 միավորով 11-րդն է, «Էլչեն»` 6 միավորով 6-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Էլչե, Լա-լիգա, Պեկե, Սևիլիա