Here we go! «Միլանն» ու «Չելսին» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել 📸
«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարիերիան կշարունակի «Միլան», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության են հասել. «ռոսոներին» նրա տեղափոխության համար կվճարի 37 միլիոն եվրո։
Լոնդոնյան գրանդը հետագայում ևս 5 միլիոն եվրո պարգևավճար կարող է ստանալ` կախված 27-ամյա հարձակվողի մրցելույթներից։
Նկունկուն նոր ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի։
Այժմ ակումբները փոխանակում են գործարքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Նկունկուն շուտով կմեկնի Իտալիա` բուժզննում անցնելու։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «թոշակառուների» կազմում հանդես էր գալսի 2023 թ. հուլիսից, 78 խաղում 11 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Չելսի, տրանսֆերներ, Քրիստոֆեր Նկունկու, Ֆաբրիցո Ռոմանո